ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈՒՄ ԵԶԴԻԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՈՒՄ. ԿԱՆ ՀԱՐԻՒՐԱՒՈՐ<br /> ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈՒՄ ԵԶԴԻԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՈՒՄ. ԿԱՆ ՀԱՐԻՒՐԱՒՈՐ
ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 15-08-2007 12:35:00   |   |  Միջազգային
ՔԱՀԹԱՆԻՅԵ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 14-ին Իրաքի հիւսիսային յատուածում` Քահթանիյե եզդիաբնակ քաղաքում, մահապարտ ահաբեկիչների իրականացրած 4 պայթիւնների հետեւանքով զոհուել է աւելի քան 175 եւ վիրաւորուել մօտ 200 մարդ: Այս ամսին հաղորդել է իրաքեան բանակի ներկայացուցիչը: Ականապատ բենզատարները եզդիաբնակ քաղաքում պայթեցուել են գրեթէ միաժամանակ, ինչի հետեւանքով աւերուել է մօտ 30 տուն: Ենթադրւում է, որ պայթիւնների յետեւում կանգնած է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնը: Նշւում է, որ սա 4 տարի շարունակւող իրաքեան պատերազմի ընթացքում գրանցուած ամենաարիւնալի ահաբեկչական գործողութիւնն է:
  -   Միջազգային