ՇՈՒՐՋ ԿԷՍ ԴԱՐ ԿԻՆՆ ԱՊՐԵԼ Է ՄԱՏԻՏԸ ԳԼԽՈՒՄ<br />


ՇՈՒՐՋ ԿԷՍ ԴԱՐ ԿԻՆՆ ԱՊՐԵԼ Է ՄԱՏԻՏԸ ԳԼԽՈՒՄ

  • 09-08-2007 16:20:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բացառիկ վիրահատութիւն են իրականացրել Բեռլինի վիրաբոյժները: Նրանք 59-ամեայ կնոջ ուղեղից հանել են 10 սմ երկարությամբ մի մատիտ: 4 տարեկան հասակում Մարգարետ Վեգները ընկել էր, ինչի հետեւանքով նրա ձեռքում եղած մատիտը, ծակելով այտը, մխրճվել էր գլխի մէջ: Սակայն այն ժամանակ բժիշկները չեն համարձակուել վիրահատել աղջնակին: Եվ միայն մօտ կէս դար անց ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների շնորհիւ յաջողուեց իրականացնել այդքան երկար սպասուած վիրայատութիւնը: Այդ ողջ ժամանակահատուածում Մարգարետ Վեգներին տանջում էին սարսափելի գլխացաւերը: Նա կորցրել էր նաեւ հոտի զգացողությունը:
  -   Միջազգային