ՆԱԽԱՆՇՈՒԵԼ ԵՆ ՀԱՅ-ՑԵՅԼՈՆՅԱՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՏՆՏՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ<br /> ՈԼՈՐՏՆԵՐԸ <br />


ՆԱԽԱՆՇՈՒԵԼ ԵՆ ՀԱՅ-ՑԵՅԼՈՆՅԱՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՏՆՏՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՈԼՈՐՏՆԵՐԸ

  • 08-08-2007 20:00:00   |   |  Տնտեսութիւն
ԿՈԼՈՄԲՈ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շրի Լանկայում համատեղութեան կարգով հաւատարմագրուած Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը օգոստոսի 1-5-ին աշխատանքային այց է կատարել Կոլոմբո, որտեղ հանդիպումներ է ունեցել մի շարք նախարարութիւններում եւ Ցեյլոնի առեւտրատնտեսական պալատում: Օգոստոսի 1-ին դեսպանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԳՆ Եւրոպայի վարչութեան գլխաւոր տնօրէն Ք.Վիջեյռատնեի հետ: Քննարկուել են երկկողմ համագործակցութեանն առնչուող մանրամասներ: Մասնաւորապէս, կարեւորվել է իրաւական դաշտի ստեղծման, բարձր մակարդակի, նաեւ ձեռներեցների փոխայցելությունների անհրաժեշտութիւնը: Օգոստոսի 2-ին Ա.Քոչարեանը հադիպում է ունեցել առեւտրի, շուկայական զարգացման ու սպառման հարցերով նախարարի տեղակալ Ռ.Ռաթնայակեի հետ: Հանդիպման ընթացքում ուրուագծուել են փոխշահավետ համագործակցութեան հետեւեալ ուղղութիւնները. զբոսաշրջություն, կրթութիւն, մշակոյթ, տեղեկատուական տեխնոլոգիաներ, գիւղատնտեսութիւն, ոսկերչութիւն: Օգոստոսի 3-ին Ցեյլոնի առեւտրատնտեսական պալատում կազմակերպուած կլոր սեղանի ընթացքում Ա.Քոչարեանը հանդէս է եկել Հայաստանին նուիրուած ելոյթով: Դեսպանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնայնութիւններին, քաղաքական եւ տնտեսական զարգացումներին, կառավարութեան ներդրումային քաղաքականութեանը, բարենպաստ օրենսդրական դաշտին: Պալատի նախագահ Մահեն Դայանանդան դեսպանին է փոխանցել 2008թ.-ի փետրուարին Կոլոմբոյում կայանալիք IMEXPRO 2008 (Import Լ Export Promotion Fair) միջոցառմանը մասնակցելու պաշտօնական հրաւէրը: Օգոստոսի 4-ին եւ 5-ին Հայաստանի դեսպանը հանդիպել է ձեռներեցների, նաեւ Շրի Լանկայի առեւտրատնտեսական խրախուսման հարցերով զբաղուող կառոյցների ղեկավարների հետ: Քննարկուել են հնարաւոր գործակցութեան հեռանկարային ուղղութիւններին վերաբերող հարցեր:
  -   Տնտեսութիւն