ԱՄԵՐԻԿԵԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի<br /> ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՌՈՒՍ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ<br />


ԱՄԵՐԻԿԵԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՌՈՒՍ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

  • 07-08-2007 18:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան իշխանութիւնները վիզաների հետ կապուած խարդախութեան կասկածանքով ձերբակալել են ՄԱԿ-ի քարտուղարության ռուս թարգմանիչ Վեաչեսլաւ Մանոխինին: Վերջինս մեղադրւում է օտարերկրացիների մուտքը ԱՄՆ ապահովելու նպատակով ՄԱԿ-ի բլանկները օգտագործելու համար: Ըստ տեղեկութիւնների, ձերբակալուել է նաեւ Վեաչեսլաւ Մանոխինի յանցակիցը, որը մեղադրւում է միգրացիոն կեղծ փաստաթղթեր պատրաստելու նպատակով ռուս թարգմանչի հետ համաձայնութեան գալու մէջ: Կայ նաեւ մէկ այլ ձերբակալուած. Կամիլջան Տուրսունովը մեղադրւում է 15 հազար դոլարով կեղծ վիզայի ձեռքբերման համար: Նշւում է, որ ձերբակալուած թարգմանիչը կարող է ազատ արձակուել 300 հազար, իսկ նրա գործընկերը` 250 հազար ԱՄՆ դոլար գրաւի դիմաց: Վեաչեսլաւ Մանոխինը զրկուել է դիւանագիտական անձեռնամխելիությունից: Սակայն այդ մասին նախապէս չէր տեղեկացվել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը:
  -   Միջազգային