ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 180<br /> ՄԱՐԴ<br />


ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 180
ՄԱՐԴ

  • 03-08-2007 20:50:00   |   |  Միջազգային
ԴԱՔԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բանգլադեշում եւ Հնդկաստանի հիւսիսային նահանգներում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների պատճառով զոհուել է շուրջ 180 մարդ: Միլիոնավոր մարդիկ ստիպուած են եղել լքել իրենց տները: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալութիւնը: Ըստ Բանգլադեշի կառավարութեան տուեալների, ջրհեղեղներից տուժել է երկրի տարածքի մեծ մասը: Բնակիչների շրջանում զոհերի թիւը հասել է 54-ի: Ներկայ պահին ջրի մակարդակն անցել է կրիտիկական սահմանը, ինչը կարող է դառնալ նոր աղէտների պատճառ: Իսկ Հնդկաստանի հիւսիսային եւ հիւսիս-արեւելյան շրջաններում հորդառատ անձրեւները չեն դադարում վերջին 20 օրերի ընթացքում: Այս շրջաններում զոհերի թիւը հասել է 130-ի: Ասամ, Բիհար եւ Ութար-Պրադեշ նահանգների հարիւր հազարաւոր բնակիչներ անյապաղ օգնութեան կարիք են զգում:
  -   Միջազգային