ՀՈԻԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br /> ՍԱԿԱԳՆԵՐԻ ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆՕՐԷՆ ԿԱՅՈՒՆ ՄԱԿԱՐԴԱԿ<br />


ՀՈԻԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆՕՐԷՆ ԿԱՅՈՒՆ ՄԱԿԱՐԴԱԿ

  • 02-08-2007 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բնակչութեանը մատուցուած ծառայութիւնների ոլորտում 2007թ.-ի յուլիսին յունիսի համեմատ գրանցուել է սակագների յարաբերականօրէն կայուն մակարդակ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, բնակարանային, կոմունալ, բուժսպասարկման, կրթութեան համակարգի, իրաւական ու բանկային ծառայութիւնների սակագները նախորդ ամսուայ համեմատ մնացել են անփոփոխ: Հանրային սննդի, կենցաղային, հանգստի կազմակերպման ծառայութիւնների սակագները նշուած ժամանակահատուածում աճել են 0,2-0,6%-ով, իսկ մշակոյթի, տրանսպորտի (կապուած օդային տրանսպորտի ծառայութիւնների սակագների 1,4% նուազման հետ), կապի ծառայութիւնների սակագները նուազել են 4,2-0,1%-ով:
  -   Տնտեսութիւն