ՀԲ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԻ<br /> ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 110 ԿՄ ՈՌՈԳՄԱՆ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՑԱՆՑ<br />


ՀԲ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 110 ԿՄ ՈՌՈԳՄԱՆ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՑԱՆՑ

  • 01-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի տնօրէնների խորհուրդը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման ծրագրի համար 5 մլն դոլար լրացուցիչ գումարի տրամադրումը: Ինչպէս օգոստոսի 1-ին լրագրողներին յայտնեց ծրագրի իրականացման գրասենեակի տնօրէն Ադիբէկ Ղազարեանը, գումարի 15%-ը որպէս համաֆինանսաւորում կտրամադրեն ջրօգտագործողների ընկերութիւնները (ՋՕԸ): Այդ գումարով կվերանորոգուեն Արարատի, Արմաւիրի, Երեւանի, Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի 110 կմ ընդհանուր երկարությամբ ներտնտեսային ցանցերը: Ա.Ղազարեանի խօսքերով, մինչ այդ ՀԲ-ի տրամադրած 7,2 մլն դոլարով վերանորոգուել է 190 կմ ներտնտեսային ցանց, ինչը բաւականին քիչ է, քանի որ հանրապետութեան ներտնտեսային ցանցը կազմում է 15 հազար կմ: Ըստ նրա, ջրի հիմնական կորուստները` մօտ 60%-ը կամ տարեկան 300 մլն խմ, արձանագրւում են ներտնտեսային ցանցերում: Նշուեց նաեւ, որ 1994թ.-ից մինչ օրս ՀԲ-ն Հայաստանի ոռոգման համակարգերի զարգացման նպատակով յատկացրել է 96,214 մլն դոլարի գումար, որով վերականգնվել են 26 պատվարներ, մի շարք բնակավայրերում ջրամատակարարման մեխանիկական համակարգը փոխարինվել է ինքնահոսով, ինչի շնորհիւ տարեկան էլեկտրաէներգիայի խնայողությունը կազմել է 51 մլն կվտ/ժամ: Բացի այդ, ստեղծուել են 52 ՋՕԸ-եր, որոնց գործունէութեան շնորհիւ աճել է ոռոգման ջրի վարձավճարների հաւաքագրման մակարդակը. 2003թ.-ին հավաքագրվել էր 2,3 մլրդ դրամ (6,7 մլն ԱՄՆ դոլար), ապա անցած տարի` 3,2 մլրդ դրամ:
  -   Տնտեսութիւն