ԵՈՒՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 7 ՄԻԱՒՈՐՈՎ ԲԱԺԱՆԵՑ 1-3-ՐԴ ՏԵՂԸ<br />


ԵՈՒՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 7 ՄԻԱՒՈՐՈՎ ԲԱԺԱՆԵՑ 1-3-ՐԴ ՏԵՂԸ

  • 30-07-2007 19:10:00   |   |  Սպորտ
ՎԱՐՇԱՒԱ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 28-ին Լեհաստանում աւարտուեց «Պոլոնիա» անուանումով շախմատի միջազգային մրցաշարը: Շվեցարական մրցակարգով անցկացուած մրցումներին մասնակցեցին 68 շախմատիստներ: Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքոնեանը եւս 3 մասնակիցների հետ 9 հնարաւորից վաստակեց 7 միաւոր եւ բաժանեց 1-3-րդ տեղը: Եուրի Համբարձումեանը 4,5 միաւորով տեղ զբաղեցրեց մրցաշարային աղիւսակի վերջնամասում:
  -   Սպորտ