ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ԷՏԱ» ԽՄԲԱՒՈՐՄԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ԷՏԱ» ԽՄԲԱՒՈՐՄԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿԻՆ

  • 27-07-2007 18:00:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 26-ին Ֆրանսիայի իրավապահ մարմինները երկրի հարաւ-արեւմուտքում ձերբակալել են բասկերի «ԷՏԱ» խմբաւորման առաջնորդներից 57-ամեայ Խուան Կրուս Մաիսա Արտոլային: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Իսպանիայի ՆԳ նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան յայտարարել է, թէ Արտոլայի ձերբակալութիւնը մեծ հարուած կհասցնի «ԷՏԱ» խմբաւորման յետագայ գործունէութեանը, քանի որ վերջինս մեծ ազդեցութիւն է ունեցել խմբաւորման կազմում` ղեկավարելով դրա թիկունքային ծառայութիւնը:
  -   Միջազգային