ԵՐԵՒԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ

  • 27-07-2007 13:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 26-ին Երեւանի «Նաիրի» մարզադաշտում տեղի ունեցաւ Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 12-րդ փուլի հետաձգված «Արարատ» - «Բանանց» հանդիպումը, որն աւարտուեց 2-1: Խաղի հաշիւը բացեց «Բանանցի» յարձակւող Արսէն Բալաբեկյանը (30 րոպե): 3 րոպե անց «Արարատի» յարձակւող, բրազիլացի Մարկոսը նախ հաւասարեցրեց հաշիւը (11 մետրանոց տուգանայինով), ապա խփեց 2-րդ գոլը (66 րոպե): Սա «Արարատի» նոր գլխաւոր մարզիչ, սերբ Դուշան Միյիչի ղեկավարութեամբ թիմի առաջին յաղթանակն է: Երեւանի «Արարատը» 32 միաւորով գլխաւորեց մրցաշարային աղիւսակը: «Փյունիկն» ունի 31, «Միկան» եւ «Բանանցը» 24-ական միաւոր: Բարձրագոյն խմբի առաջնութիւնում մինչեւ օգոստոսի 5-ը ընդմիջում է յայտարարուած:
  -   Սպորտ