ՍԿԱՆԴԱԼ ՊԵՆՏԱԳՈՆՈՒՄ. ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է<br /> ՌԱԶՄԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԷԿԸ<br />


ՍԿԱՆԴԱԼ ՊԵՆՏԱԳՈՆՈՒՄ. ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է
ՌԱԶՄԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԷԿԸ

  • 26-07-2007 17:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կաշառակերութեան համար ձերբակալուել է Պենտագոնի աշխատակիցներից մայոր Ջոն Կոկերհեմը: Վերջինս 2005թ. գործարարներից կաշառք է վերցրել Իրաքի եւ Քուվեյթի հետ կապուած պայմանագրեր կնքելու ժամանակ: Ըստ տեղեկութիւնների, 2 տարուայ ընթացքում Կոկերհեմը որպէս կաշառք ստացել է շուրջ 10 մլն դոլար, իսկ 5 մլն դոլար էլ վերջինս պէտք է ստանար մօտ ժամանակներում: Այս գործի կապակցութեամբ ձերբակալուել են նաեւ սպայի կինը եւ քույրը, որոնք ստացել են այդ գումարները` փոխանցելով դրանք բանկային հաշվեհամարներին: Գործի կապակցութեամբ հետաքննութիւնը շարունակւում է: Ենթադրւում է, որ Պենտագոնում սպասւում են նոր ձերբակալութիւններ:
  -   Միջազգային