ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԳՐԱՒԵՑԻՆ ԱԴԼԷՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
16-07-2007 18:50:00 | Ռուսաստան | Սպորտ
ԱԴԼԷՐ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 13-15-ին Ադլէրում
անցկացուեց բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշար:
Հայաստանցի մարզիկներ Սպարտակ Մաթեւոսեանը (57 կգ), Արծրուն
Առաքելեանը (64 կգ, երկուսն էլ Փարաքար) եւ Արտաշ Կարապետեանը (81
կգ, Արարատ) յաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին եւ գրաւեցին առաջին
տեղը: