ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ԸՄԲԻՇՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ԸՄԲԻՇՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 12-07-2007 14:30:00   |   |  Սպորտ
ՄԱՐԻՈՒՊՈԼ, 12 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 7-9-ին Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում անցկացուեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցեցին 19 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանից մրցագորգ ելան 12 մարզիկներ, որոնցիտց յաղթող ճանաչուեցին Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածին), եւ Արսէն Ջուլֆալակեանը (74 կգ, Երեւան): 2-րդ տեղը գրաւեց Դենիս Ֆորովը (84 կգ, Երեւան), իսկ պատուանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Խոսրով Մելիքեանը (60 կգ), Արման Գեղամեանը (96 կգ, 2-ն էլ Գիւմրի) եւ Աշոտ Խաչատրեանը (55 կգ, Երեւան): Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հաւաքականի 10 անդամներ կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Գիվի Կարտոզիայի Թբիլիսիում յուլիսի 13-15-ին անցկացուելիք միջազգային աւանդական յուշամրցաշարին:
  -   Սպորտ