ԵՐԵՎԱՆՑԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՃԱՂԱՐԵԱՆԸ<br /> ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ՈՒԵՖԱ-Ի ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՑԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՃԱՂԱՐԵԱՆԸ
ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ՈՒԵՖԱ-Ի ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  • 11-07-2007 20:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՖԻՖԱ-ի գլխաւոր մրցավար Կարեն Նալբանդեանը (Երեւան) կվարի ուեֆա-ի չեմպիոնների լիգայի որակաւորման 1-ին փուլի Մակեդոնիայի «Պոբեդա» եւ Էստոնիայի «Լեւադիա» թիմերի հանդիպումը: ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարեանը (նույնպես Երեւանից) կսպասարկի ուեֆա-ի գաւաթի խաղարկութեան որակաւորման 1-ին փուլի «Մաքկաբի» (Իսրայել) - «Սանտա Կոլոմա» (Անդորրա) խաղը:
  -   Սպորտ