ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 10-ին «Փիւնիկ» -
«Կիլիկիա» հանդիպումով աւարտուեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն
խմբի առաջնութեան 13-րդ փուլը: Յաղթեց «Փիւնիկը» (2:0): Փուլի
միւս հանդիպումներում գրանցուել են հետեւեալ արդիւնքները.
«Բանանց» - «Գանձասար»` 2:3, «Շիրակ» - «Ուլիս»` 3:1, «Միկա» -
«Արարատ»` 2:2:
13 փուլից յետոյ մրցաշարային աղիւսակը 31 միաւորով գլխաւորում
է «Փիւնիկը»: «Արարատն» ունի 26, «Միկան» եւ «Բանանցը»` 21-ական,
«Շիրակը»` 18, «Գանձասարը»` 16, «Ուլիսն» ու «Կիլիկիան»` 5-ական
միաւոր:
14-րդ փուլի հանդիպումները նշանակուած են յուլիսի 14-ին: