ԵՐԵՒԱՆԻ «ՓԻՒՆԻԿԸ» 31 ՄԻԱՒՈՐՈՎ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ «ՓԻՒՆԻԿԸ» 31 ՄԻԱՒՈՐՈՎ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ

  • 11-07-2007 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 10-ին «Փիւնիկ» - «Կիլիկիա» հանդիպումով աւարտուեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 13-րդ փուլը: Յաղթեց «Փիւնիկը» (2:0): Փուլի միւս հանդիպումներում գրանցուել են հետեւեալ արդիւնքները. «Բանանց» - «Գանձասար»` 2:3, «Շիրակ» - «Ուլիս»` 3:1, «Միկա» - «Արարատ»` 2:2: 13 փուլից յետոյ մրցաշարային աղիւսակը 31 միաւորով գլխաւորում է «Փիւնիկը»: «Արարատն» ունի 26, «Միկան» եւ «Բանանցը»` 21-ական, «Շիրակը»` 18, «Գանձասարը»` 16, «Ուլիսն» ու «Կիլիկիան»` 5-ական միաւոր: 14-րդ փուլի հանդիպումները նշանակուած են յուլիսի 14-ին:
  -   Սպորտ