ՊԱՅԹԻՒՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ. ԶՈՀՈՒԵԼ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ<br />


ՊԱՅԹԻՒՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ. ԶՈՀՈՒԵԼ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ

  • 10-07-2007 21:10:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 10-ին Աֆղանստանի հարաւում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան հետեւանքով զոհուել է 17 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել Ուրուսգան նահանգում: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր վրայ տեղադրուած ռումբը շուկաներից մէկի մերձակայքում: Գործողութիւնը ուղղուած է եղել ՆԱՏՕ-ի զինվորների դէմ: Ըստ տեղեկութիւնների, բոլոր զոհերը խախաղ բնակիչներ են, որոնց թւում կան երեխաներ: Ծանր վնասուածքներ են ստացել մի քանի զինծառայողներ:
  -   Միջազգային