ՍԵՒԾՈՎԵԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ<br /> ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ<br /> ԳՐԱՒԵՑԻՆ 9-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՍԵՒԾՈՎԵԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԳՐԱՒԵՑԻՆ 9-ՐԴ ՏԵՂԸ

  • 10-07-2007 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 9-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքից հայրենիք վերադարձավ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների 1-ին մարզական խաղերի մասնակից Հայաստանի պատուիրակութիւնը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց պատուիրակութեան ղեկավար Եղիշ Դավթեանը, խաղերին մասնակցել են 11 երկրների մօտ 2500 մարզիկներ, այդ թւում 38-ը` Հայաստանից: Վերջիններս հանդէս են եկել խաղերի ծրագրում ընդգրկուած 11 մարզաձեւերից 5-ում: Մեդալների հաշուարկով Հայաստանի հաւաքականը թիմային պայքարում գրաւել է 9-րդ տեղը. բացառութեամբ ֆուտբոլիստների, միւսներն արժանացան մեդալների: Իսկ առաջին եռեակում տեղ են գտել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատուիրակները: Յաջորդ խաղերը տեղի կունենան 2010թ.-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում:
  -   Սպորտ