ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏԵԱՆ. «ԴԺՈՒՎԱՐ Է ԳՈՒՇԱԿԵԼ, ԹԷ ՈՎ ԿԴԱՌՆԱՅ «ՍԵՒԱՆԱ<br /> ԼԻՃ» ՄՐՑԱՇԱՐԻ ՅԱՂԹՈՂ»<br />


ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏԵԱՆ. «ԴԺՈՒՎԱՐ Է ԳՈՒՇԱԿԵԼ, ԹԷ ՈՎ ԿԴԱՌՆԱՅ «ՍԵՒԱՆԱ
ԼԻՃ» ՄՐՑԱՇԱՐԻ ՅԱՂԹՈՂ»

  • 10-07-2007 17:29:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄԱՐՏՈՒՆԻ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտունիում անցկացուող «Սեւանայ լիճ» միջազգային շախմատային մրցաշարում 4 փուլից յետոյ 2,5-ական միաւոր են վաստակել Ջի Էն Գոպալը (Հնդկաստան), Եուրի Վովկը (Ուկրաինա), Դավիթ Յարութիւնեյանը (Վրաստան): 2-ական միաւոր ունեն Հրանտ Մելքումեանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսեանը (Հայաստան) եւ Բարթոլոմեյ Մաչեյան (Լեհաստան): Մրցաշարի հիմնադիր-կազմակերպիչ, շախմատի հանրապետական ակադեմիայի տնօրէն Սմբատ Լպուտեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ մրցաշարն անցնում է համառ պայքարում. մասնակիցների հնարաւորութիւնները գրեթէ հաւասարազոր են, ուստի դժուվար է գուշակել, թէ ով կարժանանա յաղթողի կոչմանը:
  -   Սպորտ