ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵԼ Է «ԱՇԽԱՐՀԻ ԵՕԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻ» ՆՈՐ ՑՈՒՑԱԿԸ<br />


ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵԼ Է «ԱՇԽԱՐՀԻ ԵՕԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻ» ՆՈՐ ՑՈՒՑԱԿԸ

  • 09-07-2007 17:00:00   |   |  Միջազգային
ԼԻՍԱԲՕՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հրապարակուել է «Աշխարհի 7 հրաշալիքների» նոր ցուցակը, որի մէջ նախկին հրաշալիքներից եւ ոչ մէկը տեղ չի զբաղեցրել: 3-րդ հազարամյակի 7 հրաշալիքների ընտրութիւնը տեղի է ունեցել հեռախօսային եւ ինտերնետային քուէարկութեան միջոցով, որին մասնակցել է շուրջ 100 միլիոն մարդ: Պաշտօնապէս «Աշխարհի 7 հրաշալիքներ» են ճանաչուել Չինական մեծ պարիսպը, Յորդանանում գտնուող Պետրոսի ժայռափոր համալիրը, բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի Յիսուսի հսկայական արձանը, ինկերի Մաչու-Պիկչու քաղաքը Պերուում, մայաների Չիչեն-Իտցա բուրգը մեքսիկական Յուկատան թերակղզում, հռոմեական Կոլիզեյն ու հնդկական Թաջ-Մահալը:
  -   Միջազգային