ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄՆ-ՈՒՄ<br /> ՍՊԱՆՈՒԵԼ Է 4 ՄԱՐԴ<br />


ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄՆ-ՈՒՄ
ՍՊԱՆՈՒԵԼ Է 4 ՄԱՐԴ

  • 06-07-2007 20:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում Անկախութեան օրուայ տոնակատարությունների ժամանակ գնդակահարուել է 4 մարդ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքում Անկախութեան օրուայ կապակցութեամբ հրավառութիւն կազմակերպելու պատճառով սպանուել են 3 երիտասարդներ, որոնցից մէկը եղել է իգական սեռի ներկայացուցիչ: Կան նաեւ 2 վիրաւորներ: Քաղաքի ոստիկանապաետը յայտարարել է, որ սպանութիւն կատարելու կասկածանքով ձերբակալուել է հրշեջ ծառայութեան պաշտօնաթող աշխատակից 35-ամեայ Տերենս Հոուն: Նրա դէմ առայժմ մեղադրանք չի ներկայացուել: Սպանութեան 4-րդ համանման դէպքը գրանցուել է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում: Ըստ նախնական տուեալների, ոստիկանութիւնը օպերատիւ միջոցառումներ է իրականացնում` մարդասպանին գտնելու համար:
  -   Միջազգային