«AMNESTY INTERNATIONAL»-Ը ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ<br /> ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՎ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ<br />


«AMNESTY INTERNATIONAL»-Ը ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՎ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

  • 05-07-2007 18:21:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 5 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հեղինակաւոր «Amnesty International» (Միջազգային համաներում) իրաւապաշտպան կազմակերպութիւնը քննադատել է թուրքական ոստիկանութեան եւ ժանդարմերիայի գործունէութիւնը: Կազմակերպութեան զեկոյցում նշւում է, որ «թուրքական ոստիկանութեան եւ ժանդարմերիայի աշխատակիցներն աչքի են ընկնում չափազանց վատ վարքով, իրականացնում են խոշտանգումներ եւ հանցագործութիւններ: Սակայն նրանք շարունակում են մնալ անպատիժ»: «Amnesty International»-ը քննադատել է նաեւ Թուրքիայի դատա-իրաւական համակարգը` պնդելով, թէ Թուրքիայում «մարդու իրաւունքները ոտնահարելու համար ոստիկանութեան եւ ժանդարմերիայի աշխատակիցների դէմ սկսուած հետաքննութիւններն ու դատական գործընթացները կրում են ձեւական բնոյթ, ինչի արդիւնքում դատաւորներն ու դատախազները նրանց նկատմամբ շատ կասկածելի որոշումներ են կայացնում»: «Արդարադատութիւնը այն մարդկանց համար, ում իրաւունքները ոտնահարուել են, կամ շատ ուշ է գործում, կամ ընդհանրապես չի էլ գործում»,- նշւում է «Amnesty International»-ի զեկոյցում:
  -   Միջազգային