ԳԻՒՄՐԻԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՄՀԵՐ<br /> ՄԿՐՏՉԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԴԱՀԼԻՃ<br />


ԳԻՒՄՐԻԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՄՀԵՐ
ՄԿՐՏՉԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԴԱՀԼԻՃ

  • 04-07-2007 21:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիւմրիի Վ.Աճէմեանի անուան պետական դրամատիկական թատրոնում 2008թ.-ի սկզբին բացուելու է Մհեր Մկրտչեանի անուան դահլիճ, որտեղ կներկայացուեն ինչպէս մեծ արտիստի բեմադրած, այնպէս էլ նոր ներկայացումներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց թատրոնի տնօրէն Էդուարդ Պողոսեանը, աշխատանքները, որոնց համար գործարար Վահագն Յովնանեանը տրամադրել է 25 հազար ԱՄՆ դոլար, կաւարտուեն այս տարեվերջին: Ըստ Է.Պողոսեանի, դա այն փորձասենյակն է, որտեղ 1972 թ.-ին Մ.Մկրտչեանը խաղաց իր առաջին դերը` Բաղդասար ախպարը: Է.Պողոսեանի համոզմամբ, հանդիսատեսը «յոգնել է» վաղանցիկ շոուներից եւ կրկին վերադառնում է թատրոն. «Թատրոնը նման է սեւ կոստիւմի, որը միշտ նորաձեւ է»,- նշեց նա:
  -   Մշակոյթ