ՔՐԴԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՀԱՊԱՏԺԻ<br /> ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ ԻՐԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ<br />


ՔՐԴԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՀԱՊԱՏԺԻ
ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ ԻՐԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

  • 25-06-2007 13:02:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի գերագոյն քրէական տրիբունալը մահապատժի է դատապարտել երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի ազգականին` Ալի Հասան ալ Մաջիդին: Նա մեղաւոր է ճանաչուել 1980-ական թթ. «Ալ Անֆալ» գործողութիւնը գլխաւորելու համար, ինչի հետանքով սպանուել էին հարիւր հազարաւոր մարդիկ: Դտարանը ապացուցուած է համարել այն փաստը, որ Մաջիդը 1988թ. քիմիական զէնք է օգտագործել Իրանի սահմանի մօտ գտնուող Հալաբջա քաղաքի բնակիչների դէմ, ինչի հետեւանքով զոհուել էր 5 հազար խաղաղ քուրդ: Նշենք, որ հենց Հալաբջաի դէպքերից յետոյ նա ստացել էր «քիմիական Ալի» մականունը: Մահապատժի են դատապարտուել նաեւ քրդերի ցեղասպանութիւն կազմակերպելու մէջ մեղադրւող Իրաքի նախկին պաշտպանութեան նախարար Սուլթան Հաշիմ Ահմեդը եւ Իրաքի ռազմական գործողութիւնների հրամանատարի նախկին տեղակալ Հուսէյն Ռաշիդ ալ Թիկրիտին: Իրաքի ռազմական հետախուզութեան պետ Սաբեր Աբդել Ազիզ ադ Դուրին եւ հիւսիսային նահանգներում իրաքեան յատուկ ծառայութիւնները ղեկավարող Ֆարհան Մութլաք Սալեհը դատապարտուել են ցմահ ազատազրկման: Իսկ նախկին նահանգապետ Թահեր Թաուֆիք ալ Անիի վրայից հանուել են մեղադրանքները` հանցանշանների բացակայութեան պատճառով: Ըստ տեղեկութիւնների, դատապարտեալների փաստաբանները յայտարարել են, որ 10 օրուայ ընթացքում պատրաստւում են բողոքարկել դատարանի որոշումը:
  -   Միջազգային