ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏԵԱՆ. «ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԴԱՌՆԱՅ
ԱՒԱՆԴԱԿԱՆ»
21-06-2007 19:05:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջերմուկում յունիսի 24-ից
յուլիսի 3-ը կանցկացուի շախմատի միջազգային պատանեկան 2-րդ
մրցաշարը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի շախմատի
հանրապետական ակադեմիան է: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին
յայտնեց ակադեսիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտեանը: Ըստ
նրա, նախատեսւում է մրցաշարը դարձնել աւանդական, Հայաստանի պատանի
շախմատիստների համար հնարաւորութիւն ստեղծել շփուելու տարբեր
երկրների շախմատային դպրոցների ներկայացուցիչների հետ, հարստացնել
մրցափորձը: «Առողջարանային քաղաքներում շախմատի միջազգային
մրցաշարերի անցկացման բազմաթիւ օրինակներ կան: Ուզում ենք, որ
Ջերմուկը նույնպես շախմատի շնորհիւ ճանաչում ստանայ աշխարհում»,-
ասաց Ս.Լպուտեանը: