ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՈՒՄ ԱԼԵՆ ԺՅՈՒՊԵԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ<br /> ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՈՒՄ ԱԼԵՆ ԺՅՈՒՊԵԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 19-06-2007 21:26:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ելիսեյան պալատի գլխաւոր քարտուղար Կլոդ Գեանը հրապարակել է Ֆրանսիայի կառավարութեան նոր կազմը: Ֆրանսիական կառավարութիւնը կշարունակի գլխաւորել վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Հրաժարական տուած էներգետիկայի եւ էկոլոգիայի նախարար Ալեն Ժյուպեին կփոխարինի ֆինանսների նախկին նախարար Ժան Լուի Բորլոն: Իսկ վերջինիս տեղը կզբաղեցնի գիւղատնտեսութեան նախարար Քրիստին Լագարդը: Յիշեցնենք, որ Ալեն Ժիւպեն հրաժարական էր տուել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւններում պարտութիւն կրելուց յետոյ: Նշենք նաեւ, որ Նիկոլա Սարկոզին աւելի վաղ յայտարարել էր, թէ այն նախարարները, ովքեր չեն ստանայ ընտրողների վստահութեան քվեն, պէտք է լքեն կառավարութիւնը:
  -   Միջազգային