ՎԻԵՏՆԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ կայցելի ԱՄՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՒԱՐՏԻՑ Ի ՎԵՐ ՍԱ<br /> ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆ Է<br />


ՎԻԵՏՆԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ կայցելի ԱՄՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՒԱՐՏԻՑ Ի ՎԵՐ ՍԱ
ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆ Է

  • 18-06-2007 22:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր սկսւում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետութեան (ՎՍՀ) նախագահ Նգուեն Մին Չիետի պաշտօնական այցը ԱՄՆ: ՎՍՀ-ի նախագահի 5-օրեայ այցը ունի ինչպէս քաղաքական, այնպէս էլ պատմական նշանակութիւն, քանի որ այն կդառնայ առաջին պաշտօնական այցելութիւնը վիէտնամական պատերազմի աւարտից` 1975թ. ի վեր: Ամերիկեան այցելութեան շրջանակում ՎՍՀ-ի նախագահը կհանդիպի ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունի հետ, որից հետ կմեկնի Վաշինգտոն, որտեղ յունիսի 22-ին Սպիտակ տանը տեղի կունենան ամերիկա-վետնամական բանակցութիւններ: Նգուեն Մին Չետին պաշտօնական այցելութեան ժամանակ կուղեկցի գործարարներից եւ խոշորագոյն արտադրական միաւորումների ղեկավարներից բաղկացած պատուիրակութիւնը:
  -   Միջազգային