ԸՍՏ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԵԱՆ, ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ<br /> ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՆԱՋՆՋՄԱՆ ԶԷՆՔ<br />


ԸՍՏ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԵԱՆ, ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՆԱՋՆՋՄԱՆ ԶԷՆՔ

  • 18-06-2007 22:05:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը աշխատում է զանգվածային բնաջնջման զէնք եւ դրա փոխադրման միջոցներ ստեղծելու ուղղութեամբ: Այս մասին գերմանական «Բեռլիներ Ցայտունգ ամ զոնտագ» թերթին տուած հարցազրոյցում յայտարարել է գերմանական հետախուզութեան ղեկավար Էրնստ Ուրլաուն: Ուրլաուն նշել է, որ իրենք ունեն այնպիսի տեղեկութիւններ, ըստ որոնց, Իրանը միջոցներ է ձեռնարկում իր միջուկային ծրագրի իրականացման համար, որն էլ ուղղուած է միջուկային զէնք ստեղծելուն: Իսկ դրան, ըստ գերմանական հետախուզութեան ղեկավարի, Իրանը կարող է հասնել մի քանի տարուայ ընթացքում:
  -   Միջազգային