ՊՐԱՀԱ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 16-ին Պրահայում
աւարտուեց աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնութիւնը:
Հայաստանի ներկայացուցիչներից Եւրոպայի այս տարուայ մեծահասակների
չեմպիոն Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ Քասախ) երկամարտի 245 կգ
արդիւնքով (108+137) գրաւեց առաջին տեղը եւ նուաճեց չեմպիոնի
կոչումը: Սեւակ Սահակեանը (105 կգ, Քասախ) գրաւեց 4-րդ տեղը` 368
կգ (168+200):