Վիւասել-մտս-ը աջակցում է նախագծերի կառավարման հմտութեան դասընթացների կազմակերպմանը Հայաստանի եօթ բուհում


Վիւասել-մտս-ը աջակցում է նախագծերի կառավարման հմտութեան դասընթացների կազմակերպմանը Հայաստանի եօթ բուհում

  • 06-07-2011 19:50:38   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Վիւասել-մտս-ը «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայ» հկ-ի հետ համագործակցութեան շրջանակներում սկսում է կրթական ծրագրերի նոր շարք: Որեւէ նախաձեռնութիւն կեանքի կոչելու եւ ցանկալի արդիւնք արձանագրելու նախապայմանը նախագծերի կառավարման հմտութիւնն է: Դա ենթադրում է մի շարք գործընթացների սինթեզ. մասնաւորապէս, նպատակների սահմանում, հնարաւոր ռիսկերի բացայայտում, դրանք կառավարելու մեխանիզմների մշակում, վերահսկողութիւն եւ վերջնական արդիւնքի ամփոփում: Հայաստանի եօթ բուհի դասախօսներ հնարաւորութիւն կ'ունենան նախագծերի կառավարման վերաբերեալ հսկայածաւալ տեղեկատուութիւն ստանալ հնարաւորինս սեղմ ժամկէտներում: Կրթական ծրագրերը նրանց թոյլ կը տան իրենց մէջ բացայայտել արդիւնաւէտ կառավարման ունակութիւնները եւ ձեռք բերել նոր հմտութիւններ: «Մարդիկ իրենց մասնագիտական իրական հնարաւորութիւնները բացայայտում են գործունէութեան ընթացքում: Նախագծերի կառավարման հարցում նրանց ունեցած պատկերացումները, սակայն, երբեմն կարող են ուղղակի չհամապատասխանել իրականութեանը` հնարաւոր ռիսկերի պատճառով: Դրա հետ բախումն, անշուշտ, կ'առաջացնի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պահանջ եւ իրավիճակը վերահսկելու կարողութիւն: Ժամանակի հետ բոլոր մասնագետները նման պայմաններում ձեռք են բերում փորձառութիւն: Առաւել յաջողում են, սակայն, նախագծերի այն ղեկավարները, ովքեր տիրապետում են տարբեր փուլերում խնդիրը դիտարկելու եւ այն ճիշտ լուծելու հմտութիւններին: Հէնց այդ նպատակն են հետապնում այն դասընթացները, որոնց անցկացմանն աջակցում է Վիւասել-մտս-ը»,- ասաց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի աջակցութեան արդիւնքում նախատեսւում է հրատարակել նաեւ գիրք` նախագծերի կառավարման դասընթացի վերաբերեալ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ