ԱՐԻՒՆԱԼԻ ԱՀԱԲԵԿՈՒԹԻՒՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ. ԿԱՆ ԲԱԶՄԱԹԻՒ ԶՈՀԵՐ<br />


ԱՐԻՒՆԱԼԻ ԱՀԱԲԵԿՈՒԹԻՒՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ. ԿԱՆ ԲԱԶՄԱԹԻՒ ԶՈՀԵՐ

  • 18-06-2007 17:45:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 17-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել հուժկու պայթիւն, ինչի հետեւանով զոհուել է 35 եւ վիրաւորուել աւելի քան 30 մարդ: Ըստ տեղեկութիւնների, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է աւտոբուսում, որի մէջ եղել են աֆղանստանցի ոստիկաններ: Պայթյունը, որի պատասխանատւութիւնը, ըստ BBC-ի, ստանձնել են թալիբները, տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում` ոստիկանական տեղամասի մօտակայքում: Նշենք, որ յունիսի 16-ին Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած գործողութեան հետեւանքով զոհուել էր 3 մարդ:
  -   Միջազգային