ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԷՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՍՊԱՆՈՒԵԼ Է 7 ԵՐԵԽԱՅ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԷՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ
ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՍՊԱՆՈՒԵԼ Է 7 ԵՐԵԽԱՅ

  • 18-06-2007 13:52:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 17-ին կոալիցիոն ուժերը Աֆղանստանի հարաւ-արեւելքում գործողութիւններ են իրականացրել «Ալ Ղաիդա»-ի գրոհայինների դէմ: Ըստ տեղեկութիւնների, իսլամիստ գրոհայինները թաքնված են եղել այդ շրջանում գտնուող մի մեդրեսեում (հոգեւոր դպրոց), որի ռմբայարման հետեւանքով զոհուել են աֆղանստանցի 7 երեխաներ: Ռազմաօդային ուժերի իրականցրած գործողութեան արդիւնքում սպանուել են մի քանի գրոհայիններ: Կոալիցիոն հրամանատարութիւնը ցավակցություն է յայտնել կատարուածի կապակցութեամբ` յայտարարելով, թէ գրոհայիններն իրենց գործողութիւնները իրականացնելու համար երեխաներին օգտագործում էին որպէս «վահան»:
  -   Միջազգային