ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԿՈՍՈՎՈՅԻՆ<br /> ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ՆԱԽԱԴԷՊ ՉԻ ԴԱՌՆԱՅ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ<br />


ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԿՈՍՈՎՈՅԻՆ
ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ՆԱԽԱԴԷՊ ՉԻ ԴԱՌՆԱՅ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ

  • 17-06-2007 16:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ Կոսովոյին փաստացի անկախութեան տրամադրումը օրինակ չի ծառայի այլ երկրներում, այդ թւում Ադրբեջանում եւ Վրաստանում, անջատողական շարժումների նմանակման համար: «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կոսովոյի հարցը եզակի խնդիր է, որը ոչ մի նախադէպ չի ստեղծի այլ իրավիճակների համար, այդ թւում Վրաստանի Աբխազիայի Հանրապետութեան համար եւ Ադրբեջանի վիճահարոյց ղարաբաղեան տարածաշրջանի համար»,- այս մասին յուլիսի 16-ին ՄԱԿ-ի Նյու Եորքի կենտրոնակայանում մամլոյ ասուլիսի ժամանակ ասել է կազմակերպութեան գլխաւոր քարտուղարը: «Թրենդի» հաղորդման համաձայն, Պան Գի Մունը ասել է, որ մտահոգուած է Կոսովոյի ապագայ կարգավիճակը յստակեցնելու Անվտանգութեան խորհրդի անկարողութեամբ: Նրա կարծիքով, այդ հարցի լուծման յետագայ ձգձգումը ծայր աստիճան անցանկալի է եւ կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն Բալկանների, այլեւ ողջ Եւրոպայի անվտանգութեանն ու խաղաղութեանը:
  -   Միջազգային