ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ<br /> ԵՎ «ՍԵՐԵՆԱԴ» ՆՈՒԱԳԱԽՄԲԵՐԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ
ԵՎ «ՍԵՐԵՆԱԴ» ՆՈՒԱԳԱԽՄԲԵՐԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ

  • 16-06-2007 16:26:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի անուանի դիրիժոր Ալեքսանդր Տրեգերը կղեկավարի յունիսի 15-ին «Արամ Խաչատրեանի» համերգասրահում կայանալիք «Սերենադ» կամերային նուագախմբի, իսկ յունիսի 22-ին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի համերգները: Համերգներին կմասնակցեն նաեւ ֆրանսահայ դաշնակահար Վահան Մարտիրոսեանը եւ ջութակահարուհի Անուշ Նիկողոսեանը: «Չորս տարի անընդմէջ ես գալիս եմ Հայաստան եւ համերգներով ներկայանում հայ հանդիսատեսին: Ամէն համերգ Հայաստանում մեծ տոն է ինձ համար, քանզի Ֆիլհարմոնիկ նուագախումբը չի զիջում աշխարհի լաւագոյն նուագախմբերին եւ առանձնանում է իր բացառիկ երաժշտականությամբ: Ես մեծ յաճոյք եմ ստանում ֆիլհարմոնիկի հետ աշխատելուց»,- յունիսի 14-ի ասուլիսում յայտնեց Ա.Տրեգերը: Դիրիժորը ներկայումս ղեկավարում է «American Youth Symphony» նուագախումբը, ինչպէս նաեւ համագործակցում է աշխարհի լաւագոյն նուագախմբերի հետ:
  -   Մշակոյթ