ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ<br /> ՀԱՅՑՔՆԵՐՈՎ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԸ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ
ՀԱՅՑՔՆԵՐՈՎ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԸ

  • 14-06-2007 21:50:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանցիներն այսօր հրաժեշտ են տուել պատգամաւոր Վալիդ Էյդուին, որը ահաբեկութեան զոհ է դարձել: Յունիսի 13-ին Բեյրութի թաղամասերից մէկում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան հետեւանքով զոհուել էր 10 մարդ, որոնց թւում էին լիբանանեան խորհրդարանի հակասիրիական ճամբարի պատգամաւոր Վալիդ Էյդուն, նրա աւագ որդին եւ երկու թիկնապահները: Վալիդ Էյդուն դարձաւ 2005թ. փետրվարից ի վեր հակասիրիական հայեացքներով աչքի ընկնող 7-րդ սպանուած խորհրդարանականը: Նշենք, որ 2005թ. փետրուարին սպանուել էր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին:
  -   Միջազգային