ԻԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ ԽՄԲԱՒՈՐՄԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՐԴԸ<br />


ԻԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ ԽՄԲԱՒՈՐՄԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԸ

  • 13-06-2007 21:15:00   |   |  Միջազգային
ՋԱԿԱՐՏԱ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինդոնեզիայում ձերբակալուել է «Ջեմաա իսլամիա» ծայրայեղական խմբաւորման առաջնորդ Աբու Դուջանան: Այս մասին է հաղորդում Ինդոնեզիայի ոստիկանութիւնը: Իսլամիստական խմբաւորման առաջնորդը մեղադրւում է 2002թ. Բալի կղզում ահաբեկչական գործողութիւն կազմակերպելու մէջ, որի հետեւանքով զոհուել էր 202 մարդ: Ըստ տեղեկութիւնների, Աբու Դուջանայի հետ յունիսի 9-ին Յավա կղզում ձերբակալուել են նաեւ 7 անձինք:
  -   Միջազգային