ՅՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՈՒԱՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ<br /> ՀԱՄԵՐԳ<br />


ՅՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՈՒԱՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ
ՀԱՄԵՐԳ

  • 12-06-2007 19:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 12-ին Երեւանի Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը կկայանայ Ռուսաստանի օրուան նուիրուած համերգ` Չայկովսկու անուան մրցոյթի դափնեկիր երաժիշտների մասնակցութեամբ: Ինչպէս նոյն օրուայ ասուլիսում նշեց ՀՀ մշակոյթի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը, համերգը կազմակերպուել է «ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի ու ՌԴ մշակոյթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալութեան միջեւ 2007-2009թթ. համագործակցութեան մասին» ծրագրի շրջանակներում: Փոխնախարարը յայտնեց նաեւ, որ Հայաստանում Վրաստանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպանատների աջակցութեամբ յունիսի 15-ին Երեւանի «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում համերգով հանդէս կգայ Կովկասեան կամերային նուագախումբը: Այն գործում է Վրաստանի առաջին տիկին Սանդրա Սահակաշվիլի-Ռուլոֆսի հովանու ներքոյ: 2005թ.-ին հիմնադրուած նուագախմբի կազմում ընդգրկուած են հայ, վրացի, ադրբեջանցի եւ այլազգի 17 երաժիշտներ: Մինչեւ տարեվերջ նուագախումբը համերգներով հանդէս կգայ նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում եւ Իսպանիայում:
  -   Մշակոյթ