20-ԱՄԵԱՅ ՔՐԴՈՒՀՈՒ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՄԵՂԱՒՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՈՒԵԼ ՆՐԱ<br /> ՀԱՅՐՆ ՈՒ ՀՕՐԵՂԲԱՅՐԸ<br />


20-ԱՄԵԱՅ ՔՐԴՈՒՀՈՒ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՄԵՂԱՒՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՈՒԵԼ ՆՐԱ
ՀԱՅՐՆ ՈՒ ՀՕՐԵՂԲԱՅՐԸ

  • 12-06-2007 17:36:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական դատարանը 20-ամեայ Բանազ Մահմուդի սպանութեան մէջ մեղաւոր է ճանաչել վերջինիս հորն ու հօրեղբորը: Բրիտանիայում հաստատուած 52-ամեայ իրաքեան քուրդ Մահմուդ Մահմուդը եղբոր` 51-ամեայ Արի Մահմուդի օգնութեամբ պարանով խեղդել էր իր աղջկան` «պաշտպանելով ընտանիքի պատիւը»: Հանցագործութիւնը պլանաւորուել էր ընտանեկան խորհրդի ժամանակ: Աղջկան սպանելուց յետոյ նրա դին մասնատել էին եւ դնելով ճամպրուկի մէջ` թաղել տան ետնամասում: Կան սպանութեան հետ առնչուող եւս երկու հոգի, որոնք գտնւում են փախուստի մէջ: 20-ամեայ Բանազին հարազատները սպանել էին այն պատճառով, որ աղջիկը համարձակուել էր սիրել օտար տղամարդու: Ընտանիքը որոշել էր, թէ աղջիկը տարուել է արեւմտյան բարքերով եւ խայտառակում է իր ընտանիքը: Աղջիկը բազմիցս դիմել էր ոստիկանութեանը եւ պնդել, թէ իր կեանքը վտանգուած է: Սակայն նրա բողոքները լուրջ չէին ընդունուել:
  -   Միջազգային