Facebook-ում կը յայտնուի Skype-ի վիդէոչատը<br />


Facebook-ում կը յայտնուի Skype-ի վիդէոչատը

  • 07-07-2011 08:57:01   | ԱՄՆ  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Այսուհետ Facebook-ի օգտատէրերը կը կարողանան շփուել միմեանց հետ վիդէոչատով Skype ծրագրի միջոցով, յայտարարել է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Սոցիալական ցանցը Skype-ի հետ համատեղ նոր հաւելուած են գործարկել Facebook-ում, որը հնարաւորութիւն կը տայ օգտատէրերին շփուել իրենց էջերում: Գործարքը Skype-ի համար նոր դաշտ է ստեղծում: Ըստ Facebook-ի տուեալների, ցոց. ցանցի օգտատէրերի քանակը հիմա կազմում է 750 մլն. հոգի: Սակայն, ինչպէս կարծում են վերլուծաբանները, մօտ ապագայում Facebook-ը ստիպուած կը լինի մրցակցել Google որոնողական կայքի հետ, որը նախորդ շաբաթ սեփական սոց. ցանցն է թողարկել: Facebook-ի նոր մրցակիցը առաջին իսկ օրուանից օգտուողներին վիդէոկոնֆերանսի հնարաւորութիւն է ընձեռել:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ