ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻԱՍԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳԱԲԱԼԱՅԻ<br /> ՌՏԿ-Ն<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻԱՍԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳԱԲԱԼԱՅԻ
ՌՏԿ-Ն

  • 08-06-2007 15:20:00   |   |  Միջազգային
ՀԱՅԼԻԳԵՆԴԱՄ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները: Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Եվրոպայում ամերիկեան հակահրթիռային պաշտպանութեան համակարգի տեղադրման հետ կապուած հարցեր: Հակահրթիռային պաշտպանութեան համակարգի տարրեր տեղադրելու մասին ԱՄՆ յայտարարութիւնները առաջ են բերել Մոսկուայի դժգոհութիւնը, որը նշում է, թէ օբյեկտների տեղակայման վայրերի ընտրութիւնը չի համապատասխանում հետապնդւող նպատակին` պաշտպանել Եւրոպան Իրանի հնարաւոր յարձակումներից: Վլ. Պուտինը Ջորջ Բուշին առաջարկել է միասնաբար օգտագործել Ռուսաստանի կողմից վարձակալված Ադրբեջանում գտնուող Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը (ՌՏԿ): Այս առաջարկը Բուշը «հետաքրքիր» է համարել` հաստատելով, որ կողմերը որոշել են հակահրթիռային պաշտպանութեան համակարգի խնդրի շուրջ ռազմավարական երկխօսութիւն սկսել` ռազմական կառոյցների դիւանագէտների մասնակցութեամբ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովն իր հերթին յայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խորհրդակցութիւններ սկսել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ` Գաբալայի ՌՏԿ-ն միասնաբար օգտագործելու հարցի շուրջ. «Մեր դիրքորոշումն այն է, որ Գաբալայի ՌՏԿ-ն Ադրբեջանի սեփականութիւնն է, եւ առանց Ադրբեջանի որեւէ գործողութիւն ճիշտ չէ: Դա ընդունում է ե'ւ ԱՄՆ, ե'ւ Ռուսաստանը»,- յաւելել է Ադրբեջանի արտաքին գերատեսչութեան ղեկավարը: Նշենք, որ ադրբեջանական ՌՏԿ-ն Ռուսաստանի կողմից վարձակալվել է 2002թ. 10 տարով: Այն վերահսկում է Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի եւ Իրաքի տարածքները:
  -   Միջազգային