ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ` ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԵԱՆԸ<br /> ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ<br />


ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ` ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԵԱՆԸ
ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ

  • 07-06-2007 19:52:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 7 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին յայտարարել է, որ աշխատում է այնպիսի ռազմավարութեամբ, որը վերջ է դնելու Թուրքիայի` ԵՄ անդամակցութեան գործընթացին: Այս մասին հաղորդում է թուրքական «Հուրրիյեթ»-ը: Ֆրանսիական «Le Figaro» թերթի հետ հարցազրոյցում Սարկոզին նշել է, որ պատրաստւում է հանդէս գալ մի առաջարկութեամբ, որը չի դառնայ Եւրոպայի մասնատման պատճառ եւ կխոչընդոտի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան գործընթացը. «Ես իմ միտքը չեմ փոխել: Թուրքիան Եվրոպայում տեղ չունի»,- յայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Յիշեցնենք, որ յունիսի 4-ին Անկարայում տեղի ունեցած Թուրքիա-ԵՄ Տրոյկայի հանդիպման ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը յայտարարել էր, թէ հնարաւոր է, որ յունիսի 26-ին վերսկսուեն Թուրքիա-ԵՄ բանակցութիւնները:
  -   Միջազգային