ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ԽՄԲԱՒՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒԵԼ ԵՆ<br />


ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ ԽՄԲԱՒՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒԵԼ ԵՆ

  • 07-06-2007 16:37:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 7 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի յատուածում դարձեալ բախումներ են տեղի ունեցել Ֆաթհ եւ ՀԱՄԱՍ խմբաւորումների միջեւ: Այս մասին է հաղորդում «Ջիհան» (Cihan) գործակալութիւնը: Գազայի հարաւում խմբաւորումների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհուել է մէկ եւ վիրաւորուել 7 մարդ: Ըստ պաղեստինեան աղբիւրների, վիրաւորներից 3-ը երեխաներ են: Յիշեցնենք, որ պաղեստինեան խմբաւորումները մէկ շաբաթուայ բախումներից յետոյ, ինչին զոհ էր գնացել մօտ 50 մարդ, մայիսի 19-ին յայտարարել էին զինադադար:
  -   Միջազգային