ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՑՈՒՑԱԴՐԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՅԻ<br /> ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ<br />


ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՑՈՒՑԱԴՐԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՅԻ
ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

  • 06-06-2007 16:55:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 6 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական «Channel4» հեռուստաալիքը կցուցադրի աւտովթարից զոհուած արքայադուստր Դիանայի մահուան հետ կապուած սկանդալային փաստագրական ֆիլմ: Ենթադրւում է, որ ֆիլմում կցուցադրուեն 1997թ. օգոստոսին աւտովթարի տեղում պապարացիների կողմից արուած լուսանկարները: Արքայադուստր Դիանայի որդիները յայտարարել են, որ լուսանկարների ցուցադրումը դիտում են որպէս «միջամտութիւն անձնական կեանքին եւ անյարգալից վերաբերմունք իրենց մոր կեանքի վերջին րոպեների նկատմամբ»: Հեռուստաալիքի տնօրինությունը պնդում է, որ լուսանկարները իրադարձութեան փաստագրական ապացոյցներն են, ինչը շատ կարեւոր է թագաւորութեան բոլոր բնակիչների համար: Դրանից բացի, այդ լուսանկարները նախկինում արդէն տպագրուել են Իտալիայում:
  -   Միջազգային