ԲԱՍԿԵՐԻ «ԷՏԱ» ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԸՆԴՀԱՏՈՒՄ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ<br />


ԲԱՍԿԵՐԻ «ԷՏԱ» ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԸՆԴՀԱՏՈՒՄ Է ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

  • 05-06-2007 16:45:00   |   |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բասկերի «ԷՏԱ» անջատողական խմբավորումը յայտարարել է իսպանական կառավարութեան հետ զինադադարը ընդհատելու մասին: Յունիսի 5-ին «ԷՏԱ»-ի հրապարակած յայտարարութեյան մէջ նշւում է, որ խմբավորումը չորեքշաբթի օրուանից նպատակ ունի «զենքով եւ բոլոր ճակատներով» պաշտպանել Բասկերի երկիրը: Ինչպէս հաղորդում է «Berria» բասկեան թերթը, իշխանութիւնների կողմից արգելուած խմբավորումը, յայտարարել է, թէ «բանակցային գործընթացի շարունակման համար բացակայում են նուազագոյն պայմանները»: Նշենք, որ «ԷՏԱ» խմբավորումը 2006թ. մարտին յայտարարել էր «անժամկէտ» զինադադարի մասին: Շուրջ չորս տասնամեակ Իսպանիայի հիւսիսում եւ Ֆրանսիայի հարաւ-արեւմուտքում անկախ պետութիւն ստեղծելու համար խմբաւորման մղած պայքարի հետեւանքով զոհուել է աւելի քան 800 մարդ:
  -   Միջազգային