ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է «ASSOCIATED PRESS»-Ի ՕՊԵՐԱՏՈՐԸ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է «ASSOCIATED PRESS»-Ի ՕՊԵՐԱՏՈՐԸ

  • 01-06-2007 17:00:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 1 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին Բաղդադում սպանուել է «Associated Press»-ի հեռուստալուրերի (APTN) իրաքեան աշխատակիցը: Գործակալութիւնում 2004 թուականից աշխատող օպերատոր Սեիֆ Մ. Ֆահրին սպանուել է իր տնից ոչ հեռու` մզկիթ գնալու ճանապարհին: Նրա վրայ յարձակում գործած անձի կամ անձանց մասին որեւէ տեղեկություն չի հաղորդւում: 26-ամեայ օպերատորը նախքան AP-ում աշխատելը, համագործակցել է Դուբայի հեռուստաընկերութեան, Al Majd-TV-ի եւ CNBC-ի հետ: Լրագրողների պաշտպանութեան ամերիկեան կոմիտէի տեղեկութիւնների համաձայն, ԱՄՆ-ի` Իրաքում ռազմական գործողութիւններ իրականացնելու օրուանից ի վեր (2003թ.), այդ երկրում զոհուել է 104 լրագրող եւ ԶԼՄ-ի 39 աշխատակից, որոնց մեծ մասը իրաքցիներ են: Սեիֆ Ֆահրին «Associated Press»-ի` Իրաքում սպանուած արդէն 5-րդ աշխատակիցն է:
  -   Միջազգային