ԱՄՆ սենատորները հարցեր են ուղղելու Հայաստանում նոր դեսպանի թեկնածուին


ԱՄՆ սենատորները հարցեր են ուղղելու Հայաստանում նոր դեսպանի թեկնածուին

  • 07-07-2011 14:17:59   | Հայաստան  |  Քաղաքական
ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը յուլիսի 13-ին կը քննարկի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Ջոն Հեֆըրնին նշանակելու հարցը: Այս մասին . տեղեկացնում է «Ասպարէզ»-ը: Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում քննարկուելուց եւ յանձնաժողովի հաւանութեանն արժանանալուց յետոյ Հեֆըրնի թեկնածութիւնը պէտք է հաստատման դրուի ԱՄՆ Սենատում: ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը յոյս է յայտնել, որ սենատորները պարզաբանումներ կը ստանան թեկնածուից հարաւկովկասեան տարածաշրջանին առնչուող մի շարք արտաքին քաղաքական հարցերի վերաբերեալ Օբամայի վարչակազմի դիրքորոշման հետ կապուած, այդ թւում Հայոց ցեղասպանութեան ճանաչման, ժողովրդավարութեան եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի հիման վրայ ղարաբաղեան հակամարտութեան արդարացի կարգաւորման հարցերում:
  -   Քաղաքական