ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՌՄԲԱԿՈԾԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾԸ<br />


ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՌՄԲԱԿՈԾԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾԸ

  • 29-05-2007 21:25:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 28-ի գիշերը իսրայելական օդուժը դարձեալ ռմբակոծել է Գազայի հատուածը: Այս անգամ ռմբակոծութեան թիրախ է դարձել, ինչպէս պնդում է իսրայելական կողմը, Բեյթ Հանունում գտնուող ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող շինություններից մէկը: Ըստ պաղեստինեան կողմի, կան 10 վիրաւորներ: Տեղեկութիւնների համաձայն` ՀԱՄԱՍ շարժման երկու ակտիւիստներ սպանուել են Գազայի հատուածի հարաւում գտնուող Սուֆայի հսկիչ-անցագրային կէտի մօտ իսրայելական զինվորների պաղեստինեան գրոհայինների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Նշենք, որ մայիսի 16-ից ի վեր Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազայի հատուածը` ի պատասխան պաղեստինեան գրոհայինների կողմից իսրայելական Ստերոդ քաղաքի հրթիռակոծութեան: Իսրայելական օդուժի ռմբակոծութիւնների հետեւանքով զոհուել է 48 եւ վիրաւորուել 170 մարդ: Զոհերի թւում կան 10 խաղաղ բնակիչներ: Գրոհայինների հրթիռակոծությունների հետեւանքով զոհուել են Ստերոդ քաղաքի 2 բնակիչ:
  -   Միջազգային