Հանքաւանում անցկացուեց մարզային երիտասարդական հաւաք<br />


Հանքաւանում անցկացուեց մարզային երիտասարդական հաւաք

  • 07-07-2011 12:58:13   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յուլիսի 6-ին Հանքաւանում անցկացուեց մարզային երիտասարդական հաւաք: Արդէն հինգերորդ տարին է, ինչ Կ'ոտայքի մարզում կազմակերպւում են մարզային երիտասարդական հաւաքներ: Հինգերորդ մարզային երիտասարդական հաւաքն այս տարի նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ եւ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւաւորման 15-ամեայ յոբելեաններին: Հաւաքի պատուաւոր նախագահը Կ'ոտայքի մարզպետ Կովալենկոյ Շահգալդեանն էր: Յուլիսի 6-ի միջոցառմանը մասնակցել են Կ'ոտայքի մարզի 33 համայնքների ջոկատներ: Մարզային երիտասարդական հաւաքի ընթացքում ընտրուել են «Բազե-2011» համահայկական երիտասարդական հաւաքի կազմում ընդգրկուելիք «Կոտայք» ջոկատի 7 հոգանոց կազմը եւ Բիւրականում կայանալիք «Բազէ» ճամբարի 30 մասնակիցները: Ինչպէս «ՆՏ»- ին յայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, այս օրերին հանրապետութեան մարզերում տեղի են ունենում «Բազէ» երիտասարդական փառատօնի մասնակիցների նախընտրական փուլերը: Փառատօնը կ'իրականացուի երկու փուլով` «Բազէ» ճամբար, որը տեղի կ'ունենայ յուլիսի 22-31-ը Բիւրականում, եւ «Բազէ» համահայկական երիտասարդական հաւաք, որը կ'անցկացուի օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում:
  -   Հասարակութիւն