ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՎԱՍՏԱԿԵՑ 5 ՄԻԱՒՈՐ ԵՎ ԳՐԱՒԵՑ 8-ՐԴ ՏԵՂԸ
29-05-2007 19:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 28-ին
Եկատերինբուրգում կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնութիւնում
Հայաստանի հաւաքականը վերջին 9-րդ փուլում ոչ-ոքի (2:2) խաղաց
Վրաստանի թիմի հետ: Հայաստանի հաւաքականը իր հաշուին գրանցեց 2
յաղթանակ, 1 ոչ-ոքի, 6 պարտութիւն, վաստակեց 5 միաւոր եւ 10
թիմերի պայքարում գրաւեց 8-րդ տեղը: