ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ Է ԳՈՐԾԵԼ ՃԱՊՈՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ Է ԳՈՐԾԵԼ ՃԱՊՈՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 28-05-2007 20:10:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 28 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կախուելու միջոցով ինքնասպան է եղել Ճապոնիայի գիւղատնտեսութեան նախարար Տոսիկացու Մացուոկան: 62-ամեայ գիւղնախարարի անուան հետ են կապուած մի շարք ֆինանսական սկանդալներ: Նա պետական միջոցների չարաշահման հետ կապուած մեղադրանքների առնչութեամբ պէտք է պատասխան տար խորհրդարանի բիւջէտային յանձնաժողովի առջեւ: Դէպքի կապակցութեամբ ոստիկանութիւնը որեւէ մեկնաբանութիւն չի արել:
  -   Միջազգային